«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեքենա վարելը Գյումրիում արդեն ոչ թե տեղաշարժվելու միջոց է, այլ էքստրեմալ սպորտաձև ու ֆինանսական ինքնասպանություն

Մեքենա վարելը Գյումրիում արդեն ոչ թե տեղաշարժվելու միջոց է, այլ էքստրեմալ սպորտաձև ու ֆինանսական ինքնասպանություն
20.06.2026 | 16:05

Մի հատ հարց տամ, էլի, ժողովուրդ:

Օրինակ՝ Իրան-ԱՄՆ, թե՞ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ավարտին պիտի սպասենք, որ Գյումրվա փողոցների մարդաբոյ փոսերը բարեկարգեն։

Արդեն այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում ասֆալտապատում կամ ճաքալցում անելը ոչ թե քաղաքապետարանի կամ կառավարության տարրական պարտականությունն է, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք գլոբալ որոշում։ 21-րդ դարում, երբ աշխարհը խոսում է արհեստական բանականությունից ու քվանտային համակարգիչներից, մեզ մոտ ճանապարհին մի կտոր հարթ ասֆալտ ունենալը դարձել է անհասանելի շքեղություն։

Իրոք, ուղղակի ամոթ է:

2026 թվականն է, բայց մենք դեռ քննարկում ենք, թե ում մեղքով է, որ քաղաքի կեսը քանդված ու այլանդակված է։

Ամեն օր մեքենաների ընթացային մասերն ու անիվները ջարդելով՝ վարորդները միլիոնների վնասներ են կրում։ Սա արդեն անտերություն չէ, սա թալան է քաղաքացու գրպանից։ Մենք գույքահարկ ու տուրքեր ենք վճարում, որ ի՞նչ անենք. ամեն ընտրությունից ընտրություն լսենք, թե ինչպես է Գյումրին դառնալու չոր նավահանգի՞ստ, ոնց ենք օդային տրամվայներով հասնելու Կումայրի արգելո՞ց, կամ էլ ոնց է Գյումրին դառնալու տիեզերական թռիչքների կենտրո՞ն։

Մեքենա վարելը Գյումրիում արդեն ոչ թե տեղաշարժվելու միջոց է, այլ էքստրեմալ սպորտաձև ու ֆինանսական ինքնասպանություն։ Գնդային հոդեր, ամորտիզատորներ, անվադողեր... Ամեն ամիս ինձ նման վարորդները աշխատավարձի մի զգալի մասը թողնում են ավտոարհեստանոցներում։ Քաղաքում համատարած անտերություն է ու անմխիթար վիճակ, բայց փոխարենը՝ ամեն ընտրության շեմին մեզ կերակրում են տիեզերական մասշտաբի հեքիաթներով...

Տո էլ օդային տրամվայներ, էլ չոր նավահանգիստ, էլ ազատ տնտեսական գոտիներ, ու քիչ է մնում խոստանան ազգովի Մարս կամ Յուպիտեր թռչել։

Բայց իրականությունը Շիրակացի և մնացած կենտրոնական ու երկրորդական փողոցներն են, որոնք ավելի շատ հիշեցնում են Լուսնի խառնարաններ, քան մշակութային մայրաքաղաք։

Իսկ ինչպե՞ս է անում քաղաքակիրթ աշխարհը. էս անգամ չեմ գնա Հին Հռոմ, այլ ներկայիս Ճապոնիա կամ Գերմանիա։ Այնտեղ, եթե ճանապարհին փոս է առաջանում, հատուկ օպերատիվ ծառայություններն այն վերացնում են մի քանի ժամվա ընթացքում՝ գիշերային ժամերին, որպեսզի երթևեկությունը չխաթարվի։ Նույնը՝ Ֆինլանդիայում. այնտեղ էլ օգտագործում են սմարթֆոնների հավելվածներ, որտեղ քաղաքացին նկարում է փոսը, և ավտոմատ համակարգը հայտը փոխանցում է մոտակա բրիգադին, որն առավելագույնը 24 ժամում փակում է այն։ Ի տարբերություն մեզ՝ այնտեղ ոչ թե սպասում են ընտրություններին, այլ մարդիկ պարզապես աշխատում են։

Իսկ մեզ մոտ ասֆալտը դարձել է նախընտրական կաշառք։ Ընտրությունները գալիս են՝ մի երկու շերտ անորակ բան են փռում, որն առաջին անձրևի հետ լվացվում-գնում է, ընտրությունները վերջանում են՝ քաղաքը նորից մնում է բախտի քմահաճույքին։

Իրոք հերիք է, բոլ է Գյումրին պահեք այս անմխիթար վիճակում։ Մեզ ֆեստիվառներ, սև «տռուսիկ-մայկով» վարդավառներ ու անիմաստ տնգլ-մնգլ համերգներ պետք չեն, մեզ մեր քաղաքում ապրելու և արժանապատիվ տեղաշարժվելու նվազագույն պայմաններ են պետք։

Եվ վերջապես՝ մեզ խաբելու, սին խոստումներով շահագրգռելու և հեքիաթներով կերակրելու ձեր լիմիտը սպառվել է:

Կամ գործ արեք, կամ էլ ձեր իրերը հավաքեք ու հայդե...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ